Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության «Զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման և վերապատրաստման աշխատարանների» ստեղծման մրցույթ
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակը ՖՀԳ-ի անդամ հաստատություններում ընդգրկված պաշտոնատար անձանց և դասախոսներին առաջարկում է մասնակցել «Զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման և վերապատրաստման աշխատարանների» ստեղծման մրցույթին: Հայտերը կարելի է ներկայացնել 2020 թվականի հունվարի 5-ից մարտի 13-ը հետևյալ հղմամբ.
https://www.auf.org/europe-centrale-orientale/nouvelles/appels-a-candidatures/ateliers-demployabilite-dorientation-professionnelle/:
Դասընթացների անցկացման ժամկետն է՝ 2020 թ. ապրիլ - դեկտեմբեր:
Դասընթացի տևողությունը չի կարող գերազանցել երեք օրը՝ յուրաքանչյուրը 7 ժամ տևողությամբ:
Առկա բյուջեի սահմաններում ՖՀԳ-ի աջակցությունը ներառում է բացառապես և առավելագույնը.
- վերապատրաստողի ծախսերը (հոնորար, տրանսպորտ, ապահովագրություն և կենսապահովում):
Դասընթացավարը պետք է որևէ մասնագիտության, մարդկային ռեսուրսների կամ ուսանողների մասնագիտացման բնագավառի մասնագետ լինի:
- կրթական միջոցներ և կազմակերպչական ծախսեր (ճանապարհորդություն, սնունդ, գիշերակաց):
Մասնակցության հայտերը ներկայացնելու համար հարկավոր է.
- ծանոթանալ զբաղվածության և մասնագիտական կողմնորոշման աշխատարանների կանոնակարգին,
- ձևաթուղթը լրացնել բացառապես առցանց հետևյալ հղումով` http://formulaires.auf.org/:
Կոնտակտային հասցե՝ eco@auf.org: