Ֆրանսիայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում Alliance Française-ի հետ համատեղ Ֆրանկոֆոնիա 2020-ի շրջանակում կազմակերպում է Ֆրանկոֆոնիայի Մեծ մրցույթը, որը նախատեսված է 13-ից 25 տարեկան բոլոր ֆրանսախոս հայ երիտասարդների համար՝ ավագ դպրոցի աշակերտներ, ուսանողներ կամ պարզապես երիտասարդ աշխատողներ: Մրցույթը նախատեսված է ստուգելու ֆրանսախոս երիտասարդների ֆրանսերենով ստեղծագործելու ունակությունը, իսկ հաղթողը կստանա դեպի Ֆրանսիա ուղևորություն կատարելու հնարավորություն:
Մրցույթի կազմակերպման մանրամասներին և կանոններին մանրամասն ծանոթանալ կարող եք այստեղ, ինչպես նաև մրցույթի ֆեյսբուքյան էջի միջոցով:
Ֆրանկոֆոնիայի Մեծ մրցույթը կկայանա 2020թ. մարտի 21-ին Alliance Française-ի գրասենյակում: Հայտերի վերջնաժամկետը 2020թ. մարտի 16-ն է:
Մրցույթին մասնակցել ցանկացող ուսանողները կարող են գրանցվել այստեղ:
Հավելյալ տեղեկատվություններ ստանալու համար կարող եք դիմել ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն ՝ I մասնաշենք, 405 կամ 410 սենյակներ, հեռախոս՝ +374 11 300111 (ներքին 220, 219), էլ. հասցե՝ intrel@brusov.am, intrelbrusov@gmail.com: