ԷՐԱԶՄՈՒՍ + ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն Լյուվենի կաթոլիկ համալսարան
Ծրագրի տեղեկատվական հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին ժամը 14:00 ՍՄԱՐԹ կենտրոնում (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 4-րդ հարկ):
Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Բելգիայի Թագավորության Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև (https://uclouvain.be/fr/facultes/fial) կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԵՊԼՀ–ի մագիստրատուրայի 1-ին կուրսի և ասպիրանտուրայի ուսանողների համար՝ 2019-2020 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարժունություն և դասավանդման հնարավորություն ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի համար 1 շաբաթ տևողությամբ՝ 2019-2020 ուս. տարվա ընթացքում:
Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1, էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 2019թ. ժամը 17:00:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը մագիստրատուրայի ուսանողների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն կամ ֆրանսերեն):
- Անձնագրի պատճեն,
- Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
- Մոտիվացիոն նամակ,
- Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից,
- Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
- Տեղեկանք բուհում ուսանելու մասին (թարգմանված անգլերեն կամ ֆրանսերեն)՝ օրիգինալ և 1 պատճեն,
- Բակալավրի դիպլոմ և դիպլոմի միջուկ (թարգմանված անգլերեն կամ ֆրանսերեն)՝ օրիգինալ և 1 պատճեն:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետազոտողների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն կամ ֆրանսերեն):
- Անձնագրի պատճեն,
- Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
- Մոտիվացիոն նամակ,
- Տեղեկանք բուհում հետազոտական աշխատանք կատարելու վերաբերյալ:
- Հետազոտական պլան (հետազոտության թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն):
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը դասախոսների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն կամ ֆրանսերեն):
- Անձնագրի պատճեն,
- Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
- Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
- Տեղեկանք ԵՊԼՀ-ում դասավանդելու վերաբերյալ,
- Մոտիվացիոն նամակ:
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 011 300111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com և levon.babamyan@gmail.com: Խնդրում ենք հետևալ Կարիերայի կենտրոնի կողմից տրամադրվող հայտարարություններին և մասնակցել տեղեկատվական հանդիպումներին: