ԷՐԱԶՄՈՒՍ + ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն Իսպանիայի Մուրսիայի Սուրբ Անտոնիո կաթոլիկ համալսարանում
ԷՐԱԶՄՈՒՍ + ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՐՍԻԱՅԻ ՍՈՒՐԲ ԱՆՏՈՆԻՈ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ, ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Իսպանիայի Մուրսիայի Սուրբ Կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ-ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ 2021-2022 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում: Նախատեսվում է շարժունություն և դասավանդման հնարավորություն (1 շաբաթ) ԲՊՀ–ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար՝ 2021-2022 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:
Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումները ընդունվում են ԲՊՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (annie.hovsepyan@gmail.com՝ նամակի վերնագրում նշելով ICM in Spain) (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1):
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար: Փաստաթղթերը ներկայացվում են ԱՆԳԼԵՐԵՆ:
- Անձնագրի պատճեն,
- Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
- Ուղեկցող/մոտիվացիոն նամակ,
- Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից,
- Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
- Տեղեկանք բուհում ուսանելու մասին
- Նախորդ կիսամյակների գնահատականները /ՄՈԳ, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը դասախոսների համար: Փաստաթղթերը ներկայացվում են ԱՆԳԼԵՐԵՆ:
- Անձնագիր,
- Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
- Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
- Տեղեկանք ԲՀՊ-ում դասավանդելու վերաբերյալ,
- Մոտիվացիոն նամակ:
Առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտներն են՝ լրագրություն, մանկավարժություն, լեզվաբանություն, քաղաքագիտություն, թարգմանչական գործ/օտար լեզուներ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 2021 թ.:
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 060 830 111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: