Էրազմուս + ծրագրի միջազգային կրեդիտային շարժունության հնարավորություն` Ալմերիայի համալսարանում
Սիրով տեղեկացնում ենք, որ Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) և Իսպանիայի Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է վարչական անձնակազմի շարժունության հնարավորություն`5 օր տևողությամբ 2022թ. ընթացքում:
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը և կեցության ծախսերը: Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այս հղմամբ. https://erasmusplus.am/credit-mobility/#STAFF-Training
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունում թղթային և էլեկտրոնային տարբերակով (I մասնաշենք, 405 սենյակ, հեռախոս՝ +374 60 830111 (ներքին 220, 207), էլ. հասցե՝ intrelbrusov@gmail.com):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. մայիսի 31-ը ներառյալ:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
- Անձնագրի/ID պատճեն
- Ինքնակենսագրություն (CV) (անգլերեն)
- Մոտիվացիոն նամակ (անգլերեն), (շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները, ինչպես տվյալ շարժունությունը կնպաստի միջհամալսարանական կապերի ընդլայնմանը, ինչպես է նախատեսում տարածել շարժունության արդյունքում ձեռք բերված գիտելիքները և այլն),
- Տեղեկանք բուհում աշխատելու վերաբերյալ:
Դիմորդները պետք է ունենան անգլերենի կամ իսպաներենի առնվազն B1 մակարդակ:
Ալմերիայի համալսարանի և շարժունության ծրագրերի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://www.ual.es/
Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն: