ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ «ՆԵՈՖԻՏ ՌԻԼՍԿԻ» ՀԱՐԱՎ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
28.10.2025

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Բուլղարիայի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և դասավանդման հնարավորություն ԲՊՀ–ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար 1 շաբաթ տևողությամբ՝ 2025-2026 ուս. տարվա ընթացիկ կիսամյակի ընթացքում:

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ծրագրի դիմումները ընդունվում են ԲՊՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով annie.hovsepyan@gmail.com էլ. հասցեին (վերնագրում նշելով ICM SWU, Bulgaria)  (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1): Միայն թղթային կամ միայն էլեկտրոնային տարբերակը չի ընդունվում:

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար: Փաստաթղթերը ներկայացվում են ԱՆԳԼԵՐԵՆ:

  • Անձնագիր,
  • Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով՝

https://europass.cedefop.europa.eu/ (անգլերենով),

  • Աշխատանքային պլան (նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն) (անգլերենով),
  • Տեղեկանք ԲՊՀ-ում աշխատելու վերաբերյալ (հայերենով),
  • Մոտիվացիոն նամակ (անգլերենով):

 

Առաջարկվող դասավանդման ոլորտներն ու ուղղություններն են.

  • Թարգմանություն,
  • Լեզվաբանություն,
  • Շարահյուսություն, բառարանագիտություն և բառարանագրություն,
  • Միջմշակութային հաղորդակցություն,
  • Հնչյունաբանություն:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 2025 թ.:

Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 010 522 020 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: