ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՅԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԻՍՊԱՆԻԱ
Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Վայադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և դասավանդման հնարավորություն (1 շաբաթ) ԲՊՀ–ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար՝ 2025-2026 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:
Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց տարբերակով, հյուրընկալող համալսարանի հարթակի միջոցով՝ https://uvamobplus2.uva.es/publico/apply:
Բոլոր մանրամասները (դիմելու կարգ, փաստաթղթղերի ցանկ և այլն) ներկայացված են սույն փաստաթղթում ՝ https://shorturl.at/P2bgH:
Առաջարկվող կրթական ծրագրերը և համագործակից բաժինները ներկայացված են այստեղ՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 2025 թ. (23:59 իսպանական ժամանակով):
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 010 522020 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: