ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՌՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Բուլղարիայի Վառնայի կառավարման համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ–ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ 2025-2026 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:
Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ծրագրի դիմումները ընդունվում են ԲՊՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով annie.hovsepyan@gmail.com էլ. հասցեին (վերնագրում նշելով ICM VUM, Bulgaria) (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1): Միայն թղթային կամ միայն էլեկտրոնային տարբերակը չի ընդունվում:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար: Փաստաթղթերը ներկայացվում են ԱՆԳԼԵՐԵՆ:
- Անձնագրի պատճեն,
- Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով
(https://europass.cedefop.europa.eu/),
- Ուղեկցող/մոտիվացիոն նամակ,
- Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից,
- Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
- Տեղեկանք բուհում ուսանելու մասին (հայերեն),
- Նախորդ կիսամյակների գնահատականները/ՄՈԳ, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը (հայերեն):
Առաջարկվող կրթական ծրագրերը և ոլորտներն են՝ կառավարում, հյուրընկալության կառավարում, տուրիզմ, սերվիս:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2025 թ.:
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 010 522 020 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: