ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
01.09.2025

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ և գործընկերներ,

Շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և Դպրության օրվա կապակցությամբ։

Կրթությունը ամենակարևոր և արժեքավոր ներդրումն է: Այն ամուր հիմք է, որի վրա կառուցվում է մեր կյանքը: Կրթությունը մեզ տալիս է ազատություն, ստեղծագործելու ուժ, ձևավորում պատասխանատվություն մեր և մեր երկրի ապագայի հանդեպ։

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, դուք ընտրել եք բարդ և պատասխանատու ճանապարհ: Վստա´հ եղեք՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը լինելու է ձեր հուսալի ուղեկիցը գիտելիքի, փորձառության ու հաջողությունների ճանապարհին։

Այս ուսումնական տարին բոլորիս համար թող լինի նոր գաղափարների, ձեռքբերումների և մասնագիտական առաջընթացի տարի։

Հարգանքով`
Վ. Բրյուսովի անավան պետական համալսարանի ռեկտոր
Դավիթ Գյուրջինյան