«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Բանբեր» գիտական պարբերականի «Լեզվաբանություն և բանասիրություն» և «Մանկավարժություն և հասարակական գիտություններ» ուղղությունների 2025 թվականի հերթական համարներում հոդված հրատարակելու համար կարող եք դիմել ս.թ. սեպտեմբերի18-ից հոկտեմբերի 10-ը:
Հոդվածը ներկայացնելուց առաջ հեղինակները պարտավոր են ծանոթանալ հոդվածներին ներկայացվող պահանջներին և պարբերականի հրատարակչական բարեվարքության կանոններին ԲՊՀ-ի պաշտոնական կայքի «Բանբերի» էջում:
Հոդվածը, դիմումը և տեղեկացման թերթիկը լրացված, ստորագրված ուղարկել «Բանբերի» bsu.sciencedep@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Դիմումի և տեղեկացման թերթիկի ձևանմուշները ներբեռնել ԲՊՀ-ի պաշտոնական կայքի հետևյալ հղմամբ «Բանբերի» էջից. https://brusov.am/hy/journal_list/banber_v_bryusovi_anvan_petakan_hamalsarani/:
Խնդրում ենք պահպանել սահմանված ժամկետները: