Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Համալսարանական շարունակական կրթության բաժինը սիրով հրավիրում է մասնակցելու անգլերենի վճարովի դասընթացների։
Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն կամ բարձրացնել լեզվի իրենց իմացության մակարդակը:
Դասընթացներն անցկացնում են ԲՊՀ-ի փորձառու դասախոսները։
Դասընթացի յուրաքանչյուր մակարդակի ավարտից հետո մասնակիցներին տրվում է մասնակցության հավաստագիր:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝
- դասընթացները խմբային են՝ սկսնակ (A1, A2) և միջին (B1, B2) մակարդակներով
- ամսական 10 պարապմունք,
- յուրաքանչյուր պարապմունքը` 1,5 ժամ տևողությամբ,
- դասընթացի յուրաքանչյուր մակարդակի տևողությունը 3-4 ամիս է,
- ամսավճարը 25,000 ՀՀ դրամ է
Հետաքրքրված եք, սակայն ունեք հարցե՞ր, ուրեմն զանգահարեք մեզ 060 830111 (269) հեռախոսահամարով:
Դասընթացներին մասնակցելու համար անցեք հետևյալ հղումով և լրացրեք հայտը՝ https://forms.gle/17V4DWUPUZPzbkQd6:
Մենք սիրով սպասում ենք ձեզ ։)