«ԹՎԱՅԻՆ ՄԵԴԻԱ» առցանց անվճար դասընթացներ ԲՊՀ-ում
19.09.2025

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը մեկնարկում է «ԹՎԱՅԻՆ ՄԵԴԻԱ» ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԻ 2-րդ փուլը, որը հասանելի կլինի ոչ միայն մեր ուսանողների և աշխատակիցների, այլև բոլոր հետաքրքրվողների համար:

«Թվային մեդիա» առցանց դասընթացների շարքը հնարավորություն կտա ձեռք բերել գործնական և տեսական հմտություններ հետևյալ ուղղություններով`

  · Ժամանակակից պատումը մեդիայում (Storytelling)
  · Վիդեոպատում
  · Լուսանկարչություն
  · Բովանդակության ստեղծման թվային գործիքներ:

Սովորե՛ք պատմել պատմություններ Ձեր նախագծերի և գաղափարների մասին: Ոգեշնչե՛ք և հետաքրքրե՛ք Ձեր լսարանին:
Ո՞ւմ համար են նախատեսված դասընթացները.

  · Հասարակայնության հետ կապերի մասնագետների,
  · Սոցցանցերի կառավարման՝ smm մասնագետների,
  · Մուլտիմեդիա բովանդակություն ստեղծողների համար,
  · Լուսանկարչությամբ, վիդեոպատումով և մուլտիմեդիա գործիքներով հետաքրքրվողների համար:

Այս փուլում դասընթացներին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է:

Հաջողությամբ ավարտողները կստանան մասնակցության վկայական:

Ուսուցման լեզուն՝ հայերեն:
Ուսուցման ձևը՝ առցանց:
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ 2 շաբաթ:
Տեղերը սահմանափակ են:

Դասընթացներին կարելի է գրանցվել հետևյալ հղումով:

Հայտերն ընդւնվում են մինչև սեպտեմբերի 28-ը:

«Թվային մեդիա» առցանց դասընթացներն իրականացվում են Եվրամիության ֆինանսավորմամբ Էրազմուս+ «Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի բուհերում» (MEDIA) ծրագրի շրջանակում: