Շարժունություն և դասավանդման հնարավորություն՝ Բուլղարիայի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանում
Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Բուլղարիայի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և դասավանդման հնարավորություն ԲՊՀ–ի պրոֆեսորադասախոսական կազմի համար 1 շաբաթ տևողությամբ՝ 2020-2021 ուս. տարվա ընթացիկ կիսամյակի ընթացքում (մայիս-հունիս):
Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝
https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով՝ annie.hovsepyan@gmail.com էլ. հասցեին (վերնագրում նշելով ICM Bulgaria): Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել անգլերենով)
Անձնագիր,
Աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
Տեղեկանք ԲՀՊ-ում դասավանդելու վերաբերյալ,
Մոտիվացիոն նամակ:
Առաջարկվող դասավանդման ոլորտներն ու ուղղություններն են՝
Թարգմանություն
Հանրային խոսքի վարպետություն
Ստեղծագործական մտածողություն
Շարահյուսություն, բառարանագիտություն և բառարանագրություն
Միջմշակութային հաղորդակցություն.
Հնչյունաբանություն
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ԱՊՐԻԼԻ 22, 2021:
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 060 830 111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@
gmail.com: Խնդրում ենք հետևալ Կարիերայի կենտրոնի կողմից տրամադրվող հայտարարություններին և մասնակցել տեղեկատվական հանդիպումներին:
Մարտի 29-ին՝ ժամը 15.00, առցանց ձևաչափով տեղի է ունենալու տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ ներկայացվելու են Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մանրամասները և դիմելու կարգը: Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել, որից հետո կստանաք հանդիպման ZOOM հղումը
Հարգանքով՝
Կարիերայի կենտրոն