«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ» խորագրով միջազգային գիտաժողով ԲՊՀ-ում
23.09.2025

Ինչպես արդեն հայտարարվել էր, «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը ս․թ․ սեպտեմբերի 25-ին և 26–ին կազմակերպում է ԲՊՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ» խորագրով գիտաժողով:
Գիտաժողովը միջազգային է, որի նպատակն է միավորել հայաստանյան և միջազգային հեղինակավոր բուհերի մասնագիտական ներուժը՝ խթանելու համար փորձի փոխանակումը, նպաստելու մանկավարժության, հոգեբանության և դասավանդման մեթոդիկաների զարգացմանը:
Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են կրթության զարգացման արդի հիմնախնդիրները, լուսաբանվելու են մանկավարժության, հոգեբանության և դասավանդման մեթոդիկաների զարգացման արդի միտումներն ու հեռանկարները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, հնարավոր արդյունավետ լուծումները:

Գիտաժողովի լիագումար նիստը տեղի կունենա ԲՊՀ 2-րդ մասնաշենքի նիստերի դահլիճում:

Առցանց մասնակցության համար`
Հղում: https://tinyurl.com/bde5c6ju
Meeting ID: 434 130 491 552 9
Passcode: w8KD3As9

Գիտաժողովի մասնախմբեր

Մանկավարժություն
  · Ամսաթիվ: Սեպտեմբերի 25-26, 2025թ.
  · Վայր: ԲՊՀ 2-րդ մասնաշենք, 3109ա լսարան
  · Հղում: https://tinyurl.com/3wjcs2y6
  · Meeting ID: 480 561 754 119 3
  · Passcode: Vc98wK9w

Դասավանդման մեթոդիկա
  · Ամսաթիվ: Սեպտեմբերի 25-26, 2025թ.
  · Վայր: ԲՊՀ 1-ին մասնաշենք, նիստերի դահլիճ
  · Հղում: https://tinyurl.com/bde5c6ju
  · Meeting ID: 434 130 491 552 9
  · Passcode: w8KD3As9

Հոգեբանություն
  · Ամսաթիվ: Սեպտեմբերի 25-26, 2025թ.
  · Վայր: ԲՊՀ 2-րդ մասնաշենք, 2311 լսարան
  · Հղում: https://tinyurl.com/5n9y3n7c
  · Meeting ID: 495 309 071 734 1
  · Passcode: Bj3Cd3dn

Գիտաժողովին մասնակցում են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան բուհերի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ, հյուրեր: