«Հայաստան. լեզու, մշակույթ և հասարակություն» ամառային դպրոց՝ գերմանացի ուսանողների համար
04.08 -17.08.2019 Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում արդեն 6-րդ անգամ գերմաներենի ամբիոնի կողմից կանցկացվի «Հայաստան - լեզու, մշակույթ և հասարակություն» խորագրով միջազգային ամառային դպրոցը՝ Գերմանիայի տարբեր համալսարանների ուսանողների համար:
Ամառային դպրոցի ընթացքում գերմանիացի ուսանողներին առաջարկվում է հայոց լեզվի արագացված դասընթաց՝ սկսնակների համար, զուգադրական բնույթի զեկուցումներ՝ լեզվից և գրականությունից, և, իհարկե, տարբեր հասարակական կազմակերպությունների հետ հետաքրքիր հանդիպումներ ու էքսկուրսիաներ, որոնց միջոցով նրանք կծանոթանան հայ մշակույթին ու պատմությանը։
Հյուրընկալվելով մեր համալսարանի գերմաներեն ուումնասիրող ուսանողների ընտանիքներում՝ ամառային դպրոցի մասնակիցները անմիջականորեն կծանոթանան հայկական կենցաղին, սովորույթներին և ավանդույթներին, իսկ մեր ուսանողները հնարավորություն կունենան բարելավելու իրենց գերմաներեն բանավոր հաղորդակցման հմտությունները և փոխադարձաբար ճանաչելու իրենց գերմանացի հասակակիցներին։
Ծրագրին աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը: