«Հայ առաջադեմ երիտասարդություն» (ՀԱԵ) ՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպում ԲՊՀ ՍՄԱՐԹ կենտրոնում
19.03.2025

Սիրելի ուսանողներ,

Մարտի 21-ին՝ ժամը 12։00-ին, ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն հանդիպում ենք ունենալու «Հայ առաջադեմ երիտասարդություն» (ՀԱԵ) ՀԿ-ի ներկայացուցիչների հետ, որոնք կներկայացնեն ՀԿ-ի գործունեությունը, ներկայիս ծրագրերը և հնարավորությունները երիտասարդների համար։

Այս տարիների ընթացքում մենք շարունակաբար համագործակցել ենք ՀԱԵ-ի հետ՝ նպաստելով երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացմանը։ Բաց մի թողեք հնարավորությունը մասնակցելու այս հանդիպմանը և ուղղելու ձեզ հուզող հարցերը երիտասարդական ծրագրերի և կամավորության մասին։

 Օր՝ մարտի 21

 Ժամ՝ 12։00

 Վայր՝ ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն Հայաստանում գործող ամենամեծ երիտասարդական կազմակերպություններից մեկն է։ Այն հիմնադրվել է 2009 թվականին մի խումբ համախոհ երիտասարդների կողմից՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում և աջակցել երիտասարդներին զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները։

Հարգանքով՝

Կարիերայի կենտրոն