Ուսանել է ՀԱՊՀ, ԳՀՃ, ԵՊՀ, Պադերբորնի և Թյուբինգենի համալսարաններում:

2012-2016 թվականներին ուսանել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում:

2017-2022 թվականներին դոկտորական հետազոտություն է իրականացրել Թյուբինգենի համալսարանում (Գերմանիա)՝ ստանալով կաթոլիկ աստվածաբանության դոկտորի կոչում, որը 2022 թվականին ՀՀ ԲՈԿ-ի կողմից համապատասխանեցվել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի կոչմանը:

(+37410) 522 020 (272)
Էլ. փոստ`
vardanaslanyan@bryusov.am
Վարդան Ասլանյան
ԲՊՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժ/պ

Փ.գ.թ., ա.գ.թ., դոցենտ, ԲՊՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժ/պ

2024 թվականի հուլիսից հետդոկտորական հետազոտություն է իրակացնում Հալե-Վիթենբերգի համալսարանում (Գերմանիա)։ Դասախոսություններով և գիտաժողովային զեկուցումներով հանդես է եկել տասնյակից ավելի երկրներում:

2023 թվականից ԲՊՀ-ում դասավանդում է փիլիսոփայության ներածություն, տրամաբանություն, լեզվի փիլիսոփայություն և հերմենևտիկա դասընթացները։ Ուսումնական ձեռնարկի, մենագրության և մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, գերմանալեզու և անգլիալեզու գրականության թարգմանիչ (Հենրի Դեյվիդ Թորո, Ռայներ Մարիա Ռիլկե)։

Վ․ Ասլանյանի ակադեմիական հետաքրքրությունների շարքում են նորպլատոնականության, անտիկ և միջնադարյան փիլիսոփայության, սխոլաստիկ աստվածաբանության և թարգմանական արվեստի ոլորտները: