Լիլիկ Ստեփանյան
ԲՊՀ Հանրային հաղորդակցության և լրագրության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարԼիլիկ Զորիկի Ստեփանյանը ծնվել է 1960թ. ՀՀ Արտաշատ քաղաքում:
1984-1998թթ. աշխատել է ՀՍՍՀ հեռուստառադիոպետկոմիտեի տարբեր խմբագրություններում որպես լրագրող, խմբագիր, ավագ խմբագիր, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր, եղել է տարբեր հեռուստածրագրերի հեղինակը, խմբագիրն ու վարողը:
1998-2005թթ. աշխատել է Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ում (այժմ՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ) որպես խմբագիր, նորությունների փոխանակման «Ստորակետ» ծրագրի պրոդյուսեր և վարող, «Այսպիսի բաներ» հաղորդաշարի պրոդյուսեր և խմբագիր:
1999-2017թթ. աշխատել է Խ. Աբովյանի անվ. ԵՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետում որպես հեռուստալրագրողների կուրսի ղեկավար, ասիստենտ:
2005-2007թթ. աշխատել է Վ. Բրյուսով անվ. ԵՊԼՀ-ում (այժմ՝ ԲՊՀ) որպես «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր-ղեկավար և դասախոս:
2004-2016թթ. դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, եղել է «Շողակաթ» ՀԸ գլխավոր խմբագիր, «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստատեսության խմբագիր (համատեղություն):
2008թ. պաշտպանել է «Հեռուստատեսային ռեպորտաժ. զարգացման արդի միտումները» վերտառությամբ ատենախոսությունը, բանասիրական գիտությունների թեկնածու է:
2018-2020թթ. աշխատել է «Շանթ» ՀԸ-ում որպես «Հորիզոն» լրատվական ծրագրի խմբագիր (համատեղություն):
2012-2025թթ. աշխատել է Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանում որպես Լրագրության, ապա Հանրային հաղորդակցության և լրագրության գիտաուսումնական կենտրոնի ավագ դասախոս:
2025թ. ստացել է դոցենտի գիտական կոչում։
2025թ. սեպտեմբերից Հանրային հաղորդակցության և լրագրության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Աշխատանքային և մանկավարժական գործունեության ընթացքում անցել է վերապատրաստման շուրջ 20 դասընթաց: Վեց ուսումնա-մեթոդական հոդվածների և «Հեռուստատեսայի ռեպորտաժ» ձեռնարկի հեղինակ է:
1998թ-ից առ այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին «Ինտերնյուս») ՀԿ անդամ է, 1998-2023թթ․ եղել է վարչության անդամ:
Լ. Ստեփանյանը նաև արձակագիր է. 2008թ. պետպատվերով լույս է տեսել «Երկնքից երեք հեքիաթ ընկավ» ժողովածուն, «Գրանիշ» գրական կայքում հրատարակվել են նրա պատմվածքները: Լ. Ստեփանյանի սցենարներով ստեղծվել են հեռուստատեսային շատ հաղորդումներ և ֆիլմեր, վերջիններից են «Վանիկը» (2022թ․), «Երևան․ Թումանյան թանգարան» (2023թ.), «Թանգարանի զինվորը․ Շահեն Խաչատրյան» (2024թ․) փաստագրական ֆիլմերը: