Ժակլին Մինասյան
ԲՊՀ Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1984 - 1989 թթ. – Վ․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, ֆրանս-գերմանական ֆակուլտետի ֆրանսիական բաժին
2010 թ. – Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն «Ածականների խոսքիմասային փոխանցումով պայմանավորված մակբայացումը և համանունության խնդիրը ժամանակակից ֆրանսերենում» թեմայով
2012 թ. – Լեզվաբանության դոցենտի կոչման շնորհում
Վերապատրաստումներ
Որպես վերապատրաստող՝
Մասնակցություն բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող համագործակցության և կրեդիտային շարժունության ընդլայնմանն ուղղված Էրազմուս+ ծրագրի շրջանակում դասավանդումներին՝
2017 թ., Բուլղարիա — միջմշակութային հաղորդակցություն՝ Ռուսեի Անժել Կանչևի անվան համալսարանում
2018 թ․, Բելգիա — ֆրանսերենի բառագիտություն՝ Լուվեն-լա-Նյովի կաթոլիկ համալսարանում
2021 թ. հոկտեմբեր-նոյեմբեր - մասնակցություն Տաթև գիտակրթական համալիրում կազմակերպված Ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին՝ վարելով «Առարկայի դասավանդման մեթոդիկա» մոդուլի «Ֆրանսերեն։ Պլանավորում» առարկան:
Որպես վերապատրաստվող՝
1996 թ. - Զբոսաշրջության գծով, Անժեի Զբոսաշրջության և հյուրանոցավարության ինստիտուտ /Ֆրանսիա/
1998 թ. - Ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման գծով, Լուվեն-լա-Նյովի Կաթոլիկ համալսարանի փիլիսոփայության և բանասիրության ֆակուլտետ /Բելգիա/
2010 թ. - Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթաց, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
2011-2013 թթ․ - Ֆրանսերենի դասավանդման դասընթացներ, Ուսուցիչներ առանց սահմանների /GREF/ կազմակերպություն
2018 թ․ - Ֆրանկոֆոնիայի կենտրոնական և արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված «Intégrer les ressources audiovisuelles de TV5MONDE en classe de FLE» դասընթացը, կազմակերպված՝ Երևանի Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնում
2019 թ․ - Ֆրանսերենի՝ որպես երկրորդ օտար լեզվի դասավանդմանը նվիրված վերապատրաստում՝ Séminaire de formation de didactique du FLE, կազմակերպիչ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
2021 թ․ - Վերապատրաստողների վերապատրաստում՝ նվիրված համալսարանական կառավարմանն ու դասավանդման ընթացքում թվային տեխնոլոգիաների կիրառմանը՝ Gouvernance universitaire et transformation numérique թեմայով, Ֆրանկոֆոնիայի կենտրոնական և արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոն
2022 թ. - Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթաց, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան
Աշխատանքային գործունեություն
2025 թ. ապրիլ – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար
2018-2021 թթ. - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի ղեկավար
2019-2025 թթ. - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի խորհրդի անդամ, 2023 թվականից խորհրդի քարտուղար
1993 թ-ից առ այսօր Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի դասախոս, 2012 թ-ից՝ դոցենտ
1989-1993 թթ. - Երևանի թիվ 168 միջնակարգ դպրոցում ֆրանսերենի ուսուցչուհի
Անդամակցություն մասնագիտական միավորումներին
2014 - 2017 թթ. - ԵՊՀ-ին կից գործող գիտական աստիճանակարգեր շնորհող Մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի լեզուների խորհրդի անդամ
2014 թ-ից առ այսօր Փարիզի Sorbonne Nouvelle Paris 3 համալսարանի DILTEC միջազգային լաբորատորիայի «Grammaire et contextualisation» գիտական խմբի անդամ
Գիտական հետազոտության ոլորտը
Գործաբանական լեզվաբանություն, տեքստի և խոսույթի վերլուծություն, համատեքստային քերականություն, իմաստաբանական շարահյուսություն, միջմշակութային հաղորդակցություն
Գիտական եվ ուսումնամեթոդական հրապարակումներ
Ազգային և միջազգային գիտական պարբերականներում հեղինակային 29 հրապարակում, այդ թվում՝ մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկ։ Դրանցից են՝
«Ածականների արգասավորության խնդիրը ժամանակակից ֆրանսերենում»
«Խոսքիմասային փոխանցումը և լեզվական նշանի անհամաչափությունը (ժամանակակից ֆրանսերենի նյութի հիման վրա)»
“Sur quelques particularités de l`adverbialisation des adjectifs en français moderne”
«Ֆրանսերենի դասերին ածականների մակբայացման ուսուցման դժվարություններն ու դրանք հաղթահարելու ուղիները»
«Ածականի փոխակերպումը մակբայի և նրա գործառական առանձնահատկությունները ժամանակակից ֆրանսերենում /ուսումնաօժանդակ ձեռնարկ/»
“L’emploi générique du masculin en français”
«Միջմշակութային հաղորդակցության ուսուցման առանձնահատկությունները ֆրանսերենի դասավանդման ժամանակ»
“Le document publicitaire – porteur d’une image de l’Autre en classe de FLE (niveau universitaire) ”
«Միջմշակութային բաղադրիչը՝ ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման կարևոր գործոն»
“L’histoire continue – les sens de l’article défini, Contexte de langue arménienne” (ֆրանսերեն և հայերեն)
“Moi, je suis d’accord et toi ? – Les pronoms personnels : formes pleines, Contexte de langue arménienne” (ֆրանսերեն և հայերեն)
« Les particularités de l’exploitation du document publicitaire en classe de FLE »
«Հռետորական հնարների փաստարկիչ ներուժի վերլուծություն բառակրկնությամբ արտահայտված շարահյուսական բանադարձումների օրինակով»
Գիտաժողովների մասնակցություն
2012 թ․ - «La communication interculturelle à travers l’enseignement des langues étrangères» /Երևան/
2014 թ․ - «Մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» /Ծաղկաձոր/
2016 թ. - «Langues sur objectifs spécifiques: perspectives croisées entre linguistique et didactique», Գրենոբլ /Ֆրանսիա /
2017 թ․ - «Grammaire et contextualisation» , Sorbonne Nouvelle Paris 3 համալսարանի DILTEC միջազգային լաբորատորիա /Ֆրանսիա/
2019 թ․ - «Technology and linguistics : from theoriy to practice», Հայ-ռուսական համալսարան, /Երևան/
2024 թ․ - «Проблемы романо-германской филологии: теория и методика преподавания иностранных языков» /Երևան/
Թարգմանություններ
Էմանուել Մակրոն – «Հեղափոխություն։ Սա մեր պայքարն է հանուն Ֆրանսիայի», «Նյու Մեգ» հրատարակչություն, Երևան 2018,
Շառլ Ազնավուր – «Կյանքից կառչած», Հայ-ֆրանսիական բեսթսելլեր, «Նյու Մեգ» հրատարակչություն, Երևան 2019,
Ժյուլ Վեռն - «Ռոբինզոնների դպրոցը», «Դարակ» հրատարակչություն, Երևան 2022։