Բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ

Ելենա Հովհաննեսի Էթարյանը ԲՊՀ-ի շրջանավարտ է (1990-1995 թթ․)։ 1992-1993 թթ․ գերմանագիտություն է ուսանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ռոստոկի համալսարանում, 1999-2000 թթ․ համեմատական գրականագիտություն՝ Թյուբինգենի համալսարանում։

2007 թ.-ին պաշտպանել է  թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2010թ․-ին՝ «Գրականագիտություն» մասնագիտությամբ դոցենտի գիտական կոչում։

2017-2019թթ․Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ հիմնադրամի շրջանակներում դոկտորական ատենախոսության նպատակով հետազոտություն է իրականացրել Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնե համալսարանում։

2022 թ․- ին Ե․ Էթարյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

2022-2024 թթ․ ուսանել է Շպայերի վարչական գիտությունների գերմանական համալսարանի մագիստրատուրայում «Գիտության կառավարում» մասնագիտությամբ և ստացել «Հանրային կառավարման» մագիստրոսի աստիճան։

 

(+374 10) 522 020/ (2-33/2-27)
Էլ. փոստ` info@bryusov.am
Ելենա Հովհաննեսի Էթարյան
Գերմաներենի ամբիոնի վարիչ

Դասավանդում է «Գերմաներենի ոճաբանություն», «Հերմենևտիկա», «Թարգմանության տեսություն», «Տեքստի վերլուծության գրականագիտական և մշակութաբանական մեթոդներ», «Գերմանալեզու գրականություն» առարկաները և գործնական գերմաներեն (B1-C1) մակարդակներ։

Հեղինակ է ավելի քան 60 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայաստանյան և միջազգային գիտական ամսագրերում, այդ թվում՝ Scopus և Web of Science գիտաչափական շտեմարաններում:

Մասնագիտական վերապատրաստումներ է անցել Գերմանիայի Յենայի, Մայնցի, Դյուսելդորֆի, Գյոթինգենի, Հայդելբերգի, Հալլե-Վիթենբերգի համալսարաններում։

DAAD, KAAD և Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ հիմնադրամների կրթաթոշակակիր է։

2022թ.-ից 066 «Արտասահմանյան գրականություն» մասնագիտական խորհրդի անդամ է։

Ասպիրանտուրայի «Արտասահմանյան գրականություն» մասնագիտության որակավորման քննությունների հանձնաժողովի նախագահն է:

Էթարյանը վերապատրաստման մեթոդական դասընթացներ է վարում գերմաներենի ուսուցիչների համար։

Եղել է ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնաժողովի նախագահ և անդամ Երևանի պետական համալսարանում։

Գրախոսել է գիտական հոդվածներ, եղել է թեկնածուական ատենախոսությունների ղեկավար և ընդդիմախոս:

Ե․ Էթարյանը բազմաթիվ բակալավրական ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավար է։

Զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում` Գերմանիա, Ավստրիա, Հունգարիա, Չինաստան, Վրաստան, Իտալիա, ինչպես նաև մասնակցել է վերապատրաստման բազմաթիվ դասընթացների Հայաստանում և արտերկրում:

Ե․ Էթարյանի ակադեմիական հետաքրքրությունների ոլորտը ներառում է․

  • Գերմանալեզու գրականություն (20-21-րդ դդ.)
  • Գրականությունն օտար լեզվի դասին
  • Գերմաներենի ոճաբանություն
  • Թարգմանության տեսություն
  • Զուգադրական ուսումնասիրություններ` լեզվամշակութաբանություն և գրականագիտություն գիտակարգերում:

Ե․ Էթարյանը «Գերմանախոս երկրների կրթաթոշակակիրների հայկական միավորում» հասարակական կազմակերպության (AADL) փոխնախագահն է, KAAD-ի (Կաթոլիկ ակադեմիական արտասահմանյան միջազգային ծառայության) ընտրող հանձնաժողովի անդամ, Հայաստանի գերմաներենի ուսուցիչների (ADV) և գերմանագետների միության (IVG) անդամ։

Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնե համալսարանի գերմանագիտության ինստիտուտի հետ կնքված «Էրազմուս+» շարժունության ծրագրի (KA 171) պատասխանատուն է։