Էլ. փոստ`
rector@bryusov.am
Դավիթ Գյուրջինյան
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր

Ծնվել է 1962 թ․ օգոստոսի 26-ին Երևանում։

1979 թ․ ոսկե մեդալով ավարտել է Կամո (Գավառ) քաղաքի հ․ 1 միջնակարգ դպրոցը
1984 թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մայրենի լեզվի և գրականության ֆակուլտետը
1984-1995 թթ․ աշխատել է Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում (փորձալրող, դասախոս, դոցենտ)
1985-1986 թթ․ ծառայել է խորհրդային բանակում
1989 թ․ ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
1993 թ․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ» մրցույթի հաղթող է ճանաչվել բառակազմական իմաստաբանությանը նվիրված ուսումնասիրությունների համար
1993-2018 թթ․ հայոց լեզու է դասավանդել Ս․ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում
1995-2019 թթ․ դասավանդել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում
2011-2014 թթ․ համատեղության կարգով եղել է Հայաստանի աստվածաշնչային ընկերության խմբագրական-հրատարակչական բաժնի տնօրենը
2018թ. հունիսից մինչև 2023թ. մարտի 16-ը եղել է ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահը
2023թ. մարտի 14-ին նշանակվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժ/պ
2024թ. ապրիլի 18-ին նշանակվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր

Շուրջ 150 գիտական, ուսումնական, մեթոդական գրքերի, հոդվածների, աշխատանքների հեղինակ (համահեղինակ) է։

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու դուստր, երեք թոռ։

Գրքեր

Հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ