Կարիերայի կենտրոնի մասնագետ

(+374 10) 522 020 / 291
Էլ. փոստ`
annie.hovsepyan@gmail.com
Անի Հովսեփյան
Կարիերայի կենտրոնի մասնագետ
Որպես Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը պատասխանատու է կենտրոնի ադմինիստրատիվ աշխատանքի, ուսանողներին մատուցվող ծառայությունների և խորհրդատվության համար։ Անի Հովսեփյանը ԲՊՀ Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի հայցորդ է, հետազոտության թեման՝ «Կարիերայի ուղղորդման կառավարման մանկավարժական հիմնախնդիրները բարձրագույն կրթության համակարգում»: Գիտահետազոտական հետաքրքրություններն են կրթության կառավարումը, կարիերայի կողմնորոշումը, ծրագրերի պլանավորումը և կառավարումը: 2015-2017թթ. հետազոտություն է իրականացրել Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետում, Սալոնիկ, Հունաստանի Հանրապետություն: Գիտահետազոտական հետաքրքրություններն են կրթության կառավարումը, կարիերայի կողմնորոշումը, ծրագրերի պլանավորումը և կառավարումը։  
Անի Հովսեփյանը Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս է և դասավանդում է «Կարիերայի պլանավորում և կառավարում» դասընթացը: Նա իրականացնում է մի շարք սեմինարներ և վերապատրաստումներ երիտասարդների համար՝ «Ինչպես դիմել աշխատանքի», «Ինչպես գրել մրցունակ ինքնակենսագրական», «Ինչպես գրել ուղեկցող նամակ», «Ձեռնարկատիրական հմտություններ» և այլն:
Անի Հովսեփյանը ներգրավված է մի շարք միջազգային ծրագրերում և նախաձեռնություններում՝ Էրազմուս Մունդուս, Երիտասարդությունը շարժման մեջ, Էրազմուս +, Տեմպուս, ECADOC, IAEVG և այլն: