Ալիսա Ղուկասյան
ԲՊՀ Հայագիտության ամբիոնի վարիչԾնվել է 1956 թ. դեկտեմբերի 30-ին Երևանում:
1973 թ. ավարտել է Երևանի Ա.Խանջյանի անվան հ. 53 միջնակարգ դպրոցը:
1978թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պարսկերենի բաժինը:
1978-1981 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ:
1980-1985թթ. աշխատել է Երևանի Վ.Յա.Բրյուսովի անվան օտար և ռուսաց լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում:
2007 թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, 2012թ.` դոցենտի կոչում:
1985-2019թթ. դասավանդել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում:
Տարբեր տարիներին համատեղության կարգով հայերեն է դասավանդել Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի, Վրաստանի դեսպանության, Եվրամիության պատվիրակության աշխատակիցներին:
2019-2024թթ. միջպետական պայմանագրով գործուղվել է Ռումինիա և հայոց լեզու դասավանդել Բուխարեստի պետական համալսարանում:
2024թ. նոյեմբերի 1-ին նշանակվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչի ժ/պ:
Շուրջ 60 գիտական, ուսումնական, մեթոդական հոդվածների, գրքերի, աշխատանքների հեղինակ (համահեղինակ) է։
Ունի երկու որդի և չորս թոռ: