Ընտրվել են Բրյուսովի լավագույն ուսանողները

Մայիսի 16-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հաղթող ճանաչվեցին կրթության և մանկավարժության ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Դերզյանը, ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհի Նարե Մուշեղյանը և սոցիալական գիտությունների ու սերվիսի ֆակուլտետի ուսանողուհի Ռուբինա Լալայանը։ Ուսանողների ընտրությունը կատարվեց հաշվի առնելով համալսարանում և համալսարանից դուրս գրանցած հաջողությունները։