Վալերի Բրյուսովի անվան համալսարանի մեծ դահլիճում կայացավ «Քառօրյա Կյանք» միջոցառումը

Ապրիլի 4-ի երեկոյան Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մեծ դահլիճում ԵՊԼՀ-ի և Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության համատեղ ջանքերով կայացավ «Քառօրյա Կյանք» խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին:

Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում բարձրաստիճան զինվորականներ էին, կուրսանտներ և ազատամարտիկներ, Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ինչպես նաև Ապրիլյան պատերազմին մասնակցած ԵՊԼՀ շրջանավարտներ:

Միջոցառումը մեկնարկեց ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանի խոսքով, այնուհետև ԵՊԼՀ ուսանողները հանդիսատեսին ներկայացրեցին իրենց պատրաստած և Ապրիլյան պատերազմին նվիրված տեսանյութերն ու բեմադրությունները, հանդես եկան ասմունքով, երաժշտական ու պարային կատարումներով:

Ներկաների համար իրենց կատարմամբ բեմ բարձրացան նաև 3 զինվոր ընկերների խորհրդանշող «Դետք» խմբի տղաները և կատարեցին իրենց «Մի Ազգ, Մի Բանակ» երգը:

ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը ներկաներին փոխանցեց Պաշտպանության նախարարի ողջույնները և խոսեց Ապրիլյան պատերազմում կատարցված սխրագործությունների մասին՝ զուգահեռներ անցկացնելով մեր նորօրյա ռազմագործողությունների պատմության և Արցախյան ազատամարտի տարիների միջև:

Միջացառման ավարտին բեմ բարձրացան ՂՊՎՄ նախագահ Գրիգոր Գրիգորյանը, փոխնախագահ Ռուբեն Դավթյանը և ՂՊՎՄ լրատվական բաժնի ղեկավար Ալլա Նիկողոսյանը, ովքեր ՂՊՎՄ պատվոգրով և շքանշանով պարգևատրեցին միջոցառման կազմակերպման գործում մեծ ակտիվություն ցուցաբերած դասախոսներին և ուսանողներին, ինպես նաև Ապրիլյան ռազմագործողություններին մասնակցած և սխրագործություններ իրականացրած ԵՊԼՀ ուսանողներին: