Տեառնընդառաջը՝ ԵՊԼՀ-ում

Այսօր՝ փետրվարի 13-ին, ԵՊԼՀ բակում մեծ շուքով նշվեց Տեառնընդառաջը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վ. Մնացականյանի, ԵՊԼՀ ռեկտոր Կ. Հարությունյանի, ռեկտորի խորհրդական Մ. Աբրահամյանի, բուհի անձնակազմի մյուս ներկայացուցիչների և ուսանողների գործուն մասնակցությամբ:

Վառվեց ծիսական խարույկը, և կատարվեց տոնի արարողակարգի ամենատարածված և սիրված բաղկացուցիչը՝ վառված խարույկի շուրջը պտտվելը: Այնուհետև հաջորդեց ավանդական հյուրասիրությունը. մասնակիցներին բաժանվեց հայկական գաթա, քաղցրավենիք, աղանձ, գինի, խնձոր: Միջոցառումն իրենց փայլուն պարով գեղեցկացրին Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի սաները: 
aravot.am