ԵՊԼՀ-ում անցկացվեց «Մեր փոքրիկ ֆրանսախոս բարեկամները» միջոցառումը

Ապրիլի 11-ին ԵՊԼՀ-ում անցկացվեց «Մեր փոքրիկ ֆրանսախոս բարեկամները» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի տոնակատարման երկամսյակին: ԵՊԼՀ-ն հյուրընկալել էր Այնթապի թիվ 1 դպրոցի ֆրանսախոս 40 աշակերտների և 5 ուսուցչի: 

Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ԿՄՄ ֆակուլտետի դեկան Դոնարա Ղազարյանը, ապա հաջորդեցին երեխաների տարատեսակ կատարումները ֆրանսերենով: 

Միջոցառմանը ներկա էին Այնթապ համայնքի թիվ 1 դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը, ֆրանսերենի ուսուցչուհի և միաժամանակ ԵՊԼՀ դոցենտ Հասմիկ Գրիգորյանը, Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի ղեկավար Ժակլին Մինասյանը, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Երևանի թվայնացված կենտրոնի ղեկավար Ռուզաննա Ղալթաղչյանը, մի խումբ ուսուցիչներ ու ծնողներ:

Մասնակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ցուցաբերված աջակցության համար ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանին, ՀՀ Արարարտի մարզի Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանին և մնացյալ կազմակերպիչներին: 

Միջոցառման ավարտին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Երևանի թվայնացված կենտրոնը 8 համակարգիչ նվիրեց դպրոցին, իսկ միջոցառման ամենափոքր մասնակից, մանկապարտեզահասակ Արմանը իր անթերի ֆրանսերենի համար արժանացավ հատուկ մրցանակի: 

Միջոցառմանն իրենց մասնակցությամբ տարբեր կատարումներով հանդես եկան նաև ԵՊԼՀ ուսանողներ Մալումյան Մոնան, Ղազարյան Իռենը, Գրիգորյան Սոնան: