Չինարենի ուսուցումից դեպի չինագիտություն

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում կայացել է «Չինագիտություն. Կոնֆուցիուսի ինստիտուտների նորարարական զարգացում» միջազգային 3-րդ գիտաժողովը: Հայաստանում պաշտոնապես չինարեն ուսումնասիրողների թիվը հասել է մոտ 6000-ի։

Հայաստանում չինարենի տարածման գործում մեծ ներդրում ունի Կոնֆուցիուսի ինստիտուտը, որի նորարարական զարգացումները դարձել են միջազգային 3-րդ գիտաժողովի քննարկման առարկան:

«Նորարարական ուղիներն առաջին հերթին վերաբերում են չինագիտության նոր մոդելների ներդրմանը, որպեսզի հնարավոր լինի չինարենն ուսումնասիրել, չինագիտության վերաբերյալ հոդվածներ հրապարակել առցանց եղանակով:

Կարևոր է նաև ապահովել լեզվի տարածման շարունակականությունը: Այսինքն`ներդնել նոր տեխնոլոգիաներ, ստեղծել նոր բազա չինարենի համար, որը իհարկե կլինի արդեն հայերենով թարգմանված»,-նշել է ԲՊՀ ԿԻ հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը: