Բրյուսովի լավագույն ուսանողները

Մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր:

Այս օրը նշելու որոշումն ընդունվել է 2014թ-ին: Այն միաժամանակ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է: Ընդգծվում է, որ տոնացույցում ուսանողների ու երիտասարդների օր ամրագրելը կխթանի ուսանողների և երիտասարդների մասնակցությունը սոցիալական, տնտեսական, բնապահպանական և քաղաքական հարցերի լուծմանը, նրանց ստեղծագործական կարողությունների, հսկայական ներուժի և շնորհների` երկրի զարգացման գործընթացներում ներգրավելուն, որը կնպաստի մեր երկրի առաջընթացին։

Օրվա խորհրդի հետ կապված տեղեկացնում ենք, որ ԵՊԼՀ «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի հաղթող են ճանաչվել ավելի վաղ հայտ ներկայացրած հետևյալ երեք ուսանողները՝

Լալայան Ռուբինա (Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետ)

Դերզյան Տաթև (Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետ)

Մուշեղյան Նարե (Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ)

Շնորհավորում ենք մեր ուսանողներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ուսանողական տարիներ: