Բրյուսովի համալսարանից հերքում են դասադուլի մասին լուրերը

Լուրերն այն մասին, թե Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում հայտարարվել է դասադուլ, չեն համապատասխանում իրականությանը:

 

Այս մասին հայտարարություն է տարածել բուհը՝ նշելով, որ ուսանողների շրջանում կան բացակայություններ, որոնք, սակայն, պայմանավորված են ծնողների անհանգստությամբ՝ կապված ճանապարհների հնարավոր փակ լինելու հետ:

 

Միաժամանակ համալսարանից պնդել են, որ դասերը շարունակվում են բնականոն ընթացքով:

armtimes.com