Բրյուսովի անվան համալսարանը միացել է հումանիտար օգնության մատակարարման.1in.am

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը միացել է հումանիտար օգնության մատակարարմանը՝ ուղղված մեր զինվորներին և բոլոր նրանց, ով դրա կարիքն ունի: ԲՊՀ-ին են միացել նաև ուսանողներ այլ բուհերից, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներից շատերը:

Համալսարանի ուսանողներն առանց հապաղելու համալսարանում կազմակերպեցին օգնության համակարգման շտաբ, որտեղ ուսանողական խորհուրդն արդեն երկու օր է՝ իրականացնում է շուրջօրյա հերթապահություն և, մեկ միասնական բռունցք դարձած, արձագանքում է Արցախի մեր հայրենակիցների կարիքներին՝ լինի զինվոր, թե՝ դժվարին իրավիճակում հայտնված խաղաղ բնակիչ: Անհրաժեշտ դեղորայքով հագուստով, պարենով, հիգիենայի պարագաներով արկղերն արդեն ուղևորվում են այնտեղ, որտեղ դրա կարիք կա: Ուսանողների նախաձեռնությանը միացել են նաև համալսարանի հարակից շենքերի բնակիչները:

Հայաստանի ու Արցախի երիտասարդության այս ինքնաբուխ շարժումը, անկասկած, կբարձրացնի հայի ոգին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:

1in.am