Բրյուսովի անվան համալսարանի թիմը զբաղեցրեց պատվավոր 3-րդ հորիզոնականը

Երեկ՝ մարտի 2-ին, Վ. Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները ռեկտորի խորհրդական Մարինա Աբրահամյանի հետ այցելել էին Մոսկվայի տուն՝ մասնակցելու «Что, Где, Когда» խաղին։

Հետաքրքիր մրցաշարի արդյունքում ԲՊՀ թիմը զբաղեցրեց պատվավոր 3-րդ հորիզոնականը։ 2-րդ հորիզոնականում Հայ-ռուսական համալսարանն էր, իսկ 1-ին տեղը զբաղեցրեց Հայաստանի Ամերիկյան համալսարանը։