Ներդրումային գրագիտության դասախոսություն Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում
05 Մարտ Չրք․
11:00
ԲՊՀ նիստերի փոքր դահլիճ

Սիրելի բրյուսովականներ,

Սիրով հրավիրում ենք մարտի 5-ին ԲՊՀ նիստերի փոքր դահլիճ լսելու, թե ինչու են ներդրումները կարևոր, և ինչպես կկարողանաք գումարը վերածել կողմնակի եկամուտի:

Դասախոսության ընթացքում կիմանաք`

  • Ինչո՞ւ են ներդրումները կարևոր և ինչպես կատարել դրանք
  • Ինչու է «բարձի տակ պահած» գումարը ժամանակի ընթացքում կորցնում իր արժեքը
  • Ի՞նչ ներդրումային գործիքներ կան և ինչպես ընտրել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումային ֆոնդեր
  • Ինչպես կազմել ճիշտ ներդրումային պորտֆել
  • Որտեղ և ինչպես գնել արժեթղթեր
  • Ameriabank-ի փորձագետները մարտի 5-ին մանրամասն կպատմեն այս բոլոր հարցերի մասին՝ տալով գործնական ու պարզ խորհուրդներ խելամիտ ներդրումային որոշումներ կայացնելու համար:

Վայրը՝ ԲՊՀ նիստերի փոքր դահլիճ
Օրը՝ մարտի 5
Ժամը՝ 12:00
Մասնակցությունն անվճար է:
Գրանցման հղումը https://forms.gle/PyMpQ32KV42SLxP69

«Ներդրումային գրագիտության զարգացում» ծրագիրը իրականացվում է Ameriabank-ի Mylnvest ծրագրի և Armenian Code Academy-ի կողմից:
Սիրով կսպասենք բոլորին: