Հարգելի՛ բրյուսովականներ,
Նոյեմբերի 5-ին` ժամը 12:00-14:00, ԲՊՀ նիստերի փոքր դահլիճում տեղի կունենա հանդիպում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» և «Մենեջմենթ Միքս» ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ծրագիրը բացառիկ հնարավորություն կընձեռի` հզորացնելու Ձեր նորարար միտքը և ձևավորվելու որպես ապագա առաջնորդ։
Ծրագրի ավարտին բոլոր փուլերը հաջողությամբ ավարտած մասնակիցները կդիտարկվեն «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության թափուր հաստիքների համար, Բաց մի թողեք այս ծրագրի մասնակիցը դառնալու ձեր հնարավորությունը:
Ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ փուլերը՝
- «Կյանքի» և «Բիզնես» հմտությունների զարգացում «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա» ընկերության «Երիտասարդների Զարգացում» ծրագրի www.youthtraining.am առցանց հարթակում՝ գրանցում, դասընթացների մասնակցություն և հավաստագրի ստացում,
- Գիտելիքի և հմտությունների թեստավորում,
- Մենեջմենթ Միքս Ակադեմիայում վերապատրաստման դասընթացների մասնակցում և հավաստագրի ստացում,
- Ծանոթություն-այց և մասնագիտական կողմնորոշման սեմինարներ Կոկա Կոլայի «Երջանկության Գործարանում»,
- Վերջնական անհատական թեստավորում և սահիկաշար
Սա բացառիկ հնարավորություն է՝ սովորելու, տեղեկանալու և գտնելու ձեր տեղը արագ զարգացող աշխատաշուկայում:
Մասնակցելու համար գրանցվե՛ք այս հղումով. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdrme_FvyosIsDgNAoG4buFDbrQCRmugcShDKNi7QJiMWfFRg/viewform?usp=sf_link:
Սիրով սպասելու ենք բոլորին: