Դասընթաց հակադոպինգային հսկողության վերաբերյալ
02 Ապրիլ Չրք․
12:00
ԲՊՀ նիստերի փոքր դահլիճ

2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերին պատշաճ պատրաստվելու և անցկացնելու նպատակով «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները կանցկացնեն դասընթաց՝ դոպինգ ստուգման սպաների ուսուցման, հավաստագրման և մասնագիտական փորձի ձեռքբերման վերաբերյալ։

Ամսաթիվ՝ ապրիլի 2
Ժամը՝ 12:00-13:30
Վայրը՝ ԲՊՀ նիստերի փոքր դահլիճ

Դասընթացը հնարավորություն կտա մասնակիցներին ծանոթանալ հակադոպինգային հսկողության գործընթացներին և ձեռք բերել ոլորտին առնչվող կարևոր գիտելիքներ։

Սիրով հրավիրում ենք բոլոր հետաքրքրված անձանց։