«Միջմշակութային գերմանագիտության արդի միտումները» խորագրով DAAD-շրջանավարտների միջոցառում ԲՊՀ-ում
20 Մայիս Երք․
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

Ս.թ. մայիսի 20-ին և 21-ին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի կունենա «Միջմշակութային գերմանագիտության արդի միտումները» խորագրով DAAD-շրջանավարտների (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության) միջոցառում, որը կազմակերպում է Գերմաներենի ամբիոնը DAAD-ի աջակցությամբ։

Միջոցառման շրջանակում զեկուցմամբ հանդես կգա Բայրոյթի համալսարանի Միջմշակութային գերմանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր դոկտոր Գեզինե Լենորե Շիվերը՝ ոլորտի առաջատար մասնագետ, ինչպես նաև Բայրոյթի միջմշակութային գերմանագիտական միության նախագահը։

Երկօրյա ծրագրի ընթացքում նախատեսվում են բանախոսություններ և աշխատաժողովներ՝ նվիրված միջմշակութային հաղորդակցությանը, երկխոսության դիդակտիկային, բազմալեզվության խնդիրների հետազոտություններին, ինչպես նաև լեզվի ու հույզերի փոխկապակցվածությանը։ Միջոցառմանը կմասնակցեն ԲՊՀ-ի Գերմաներենի ամբիոնի, Երևանի պետական համալսարանի դասախոսները, այդ թվում՝ DAAD-ի նախկին կրթաթոշակառուները։

Միջոցառումը կրում է մասնագիտական վերապատրաստման բնույթ՝ նպատակ ունենալով խթանել միջմշակութային դիդակտիկայի արդի միտումների ներդրումը հայաստանյան գերմանագիտության ոլորտում և ամրապնդել մասնագիտական կապերը միջազգային գործընկերների հետ։

Միջոցառումը կազմակերպվում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Միջոցառումների օրացույց

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30