Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը 2025 թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին, ԲՊՀ բակում նախատեսում է կազմակերպել «Լեզուների Եվրոպական օր 2025» ծրագիրը: Ծրագրի նպատակն է ներկայացնել ԲՊՀ-ում դասավանդվող 20 օտար լեզուները և այդ լեզուների ուսումնասիրման հնարավորությունները, ինչպես նաև համասլարանի առաջարկած կրթական ծրագրերը:
Եվրախորհրդի նախաձեռնությամբ «Լեզուների եվրոպական օր»-ը նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 26-ին, 2001 թվականից մինչև օրս: Ողջ Եվրոպայով Եվրախորհրդի 47 անդամ երկրների 800 միլիոն ներկայացուցիչներին կոչ է արվում սովորել մեկից ավելի լեզուներ ցանկացած տարիքում: Համոզված լինելով, որ լեզվի բազմազանությունը միջմշակութային լավագույն հաղորդակցման բանալին է և մեր մայրցամաքի մշակութային հարուստ ժառանգության գլխավոր տարրերից մեկը, Եվրոպական խորհուրդը խրախուսում է բազմալեզվությունը ողջ Եվրոպայում: