«Կամավորի միջազգային օր, 2024» միջոցառումը ԲՊՀ-ում
05 Դեկտեմբեր Հնգ․
13:00
Վ. Բրյուսովի անվան համալսարան

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ս.թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13.00-16։00 համալսարանի բակում կանցկացնի «Կամավորի միջազգային օր, 2024» ծրագիրը։

Ծրագիրն ունի տեղեկատվական, կրթական և բարեգործական տոնավաճառի բնույթ։ Մասնակցում են ԲՊՀ ստորաբաժանումները և կամավորությամբ զբաղվող առաջատար հասարակական մի շարք կազմակերպություններ։ Ծրագրի ընթացքում կներկայացվեն համալսարանում դասավանդվող 20 օտար լեզուները և ուսուցանվող մասնագիտությունները, տեղեկատվություն կտարածվի կամավորության կարևորության վերաբերյալ, կիրականացվի ամանորյա քաղցրավենիքի և հուշանվերների վաճառք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին»։

Ծրագրի նպատակն է մասնակից ստորաբաժանումների և կազմակերպությունների օրինակով ընդգծել երիտասարդների շրջանում կամավորության կարևորությունը և պատրաստակամությունը։

Միջոցառումը իրականացվում է Հայ Առաջադեմ Երիտասարդություն հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Սիրով սպասում ենք բոլորին: