«Իտալական խոհանոցի 9-րդ շաբաթն աշխարհում» խորագրով միջոցառում ԲՊՀ-ում
18 Նոյեմբեր Երկ․
12:00
ԲՊՀ նիստերի փոքր դահլիճ

2024թ. նոյեմբերի 13-20-ը ողջ աշխարհում տեղի կունենան իտալական խոհանոցի շաբաթին նվիրված տոնակատարություններ՝ «Իտալական խոհանոցի 9-րդ շաբաթն աշխարհում» խորագրով: Այս տարվա միջոցառումների գլխավոր թեման է՝ «Միջերկրածովյան սննդակարգ․ ավանդական խոհանոց և առողջ սնունդ»:

2024թ. նոյեմբերի 18-ին ժամը 12:00-ին նիստերի փոքր դահլիճում «Իտալական խոհանոցի 9-րդ շաբաթն աշխարհում» միջոցառման շրջանակում ԲՊՀ  իտալերենի բաժնի ուսանողների մասնակցությամբ տեղի կունենա մշակութային միջոցառում, որի ընթացքում ներկաներին կներկայացվեն ուսանողների կողմից պատրաստված իտալական ուտեստներ: Ներկա կլինեն ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ նաև այլ բուհերից, «Դանթե Ալիգիերի» երևանյան կոմիտեի անդամներ: