«Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» թեմայով տեղեկատվական հանդիպում
21 Մայիս Չրք․
12:00
ԲՊՀ ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն

Սիրելի ուսանողներ,

Հրավիրում ենք մասնակցելու «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» թեմայով տեղեկատվական հանդիպմանը, որն անցկացվելու է նույնանուն դասընթացի շրջանակում։

Դասընթացի նպատակն է աջակցել այն լրագրողների պատրաստմանը, որոնք կկարողանան գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող թեմաները ներկայացնել հասկանալի, բովանդակալից և փաստերի վրա հիմնված ձևով՝ պահպանելով մասնագիտական էթիկայի և բարձր պրոֆեսիոնալիզմի սկզբունքները։

Ծրագիրն ուղղված է փաստահեն լրագրության զարգացմանն ու հանրային գիտելիքահեն քննարկումների խթանմանը Հայաստանում։

Հանդիպմանը կարող են մասնակցել  լրագրության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներով հետաքրքրված ուսանողները։