Վիեննայի տղաների երգչախումբը ԵՊԼՀ-ում

Հոկտեմբերի 3-ին ԵՊԼՀ-ի Ավստրիական գրադարան էր այցելել աշխարհահռչակ Վիեննայի տղաների երգչախումբը: Երգչախմբի այցը բուհ ողջունեց ԵՊԼՀ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանը.

‹‹Ես անկեղծորեն ուրախ եմ  Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում  ողջունելու և հյուրընկալելու աշխարհահռչակ Վիեննայի տղաների երգչախմբին, որը, հինադրվելով 1948 թվականին և,     լինելով աշխարհի հնագույն մշտապես գործող խմբերից մեկը,  մշակութային մեծ հետք է թողել պատմության մեջ: Երգչախմբի կազմում երգել են Մոցարտը, Սալիերին, Հայդնը, Շուբերտը, երգչախմբի հետաշխատել և համագործակցել են Բախը և Բեթհովենը: 83-ամյա մեր կրթական հաստատությունն ունի դարավոր ավանդույթներ, հարուստ պատմություն և համարվում է ավստրիական մշակույթը ներկայացնող լավագույն օջախներից մեկը: Մեր բուհում 2010 թվականից գործում է իր տեսակով բացառիկ Ավստրիական գրադարանը: Ավստրիական գրադարանը Հայաստանում ավստրիական մշակույթի յուրատիպ կենտրոն է:

Այն մշտապես կազմակերպում է գրական ընթերցումներ, դասախոսություններ, գիտաժողովներ, ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ, մշակութային ամենատարբեր միջոցառումներ: Այսօրվա Ձեր այցը ասվածի ամենավառ ապացույցներից մեկն է››,-նշեց ԵՊԼՀ-ի ռեկտորը:

Այցի շրջանակում Վիեննայի տղաների երգչախմբի փոքրիկ կատարողները ԵՊԼՀ-ի բակում հանդես եկան նաև երաժշտական գեղեցիկ կատարմամբ:

Հավելենք, որ Վիեննայի տղաների հանրահայտ երգչախումբը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենա հոկտեմբերի 4-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգի ծրագրում կհնչեն Գալուս, Հենդել, Հայդն, Մենդելսոն, Շուբերտ, Մոխնիկ, Շեչինսկի, Կոմիտաս, Յոզեֆ Շտրաուս, Յոհան Շտրաուս, Բիլի Ջոյել, ժողովրդական երգեր, հատվածներ հայտնի մյուզիքլներից:

Վիեննայի տղաների երգչախումբը ԵՊԼՀ-ում