2025 թվականի դեկտեմբերի 11-ին Ֆրանց Վերֆելի անվան Ավստրիական գրադարանում ներկայացվեց Alpen-Kaukasus Kurier ուսանողական հանդեսի նոր՝ ութերորդ համարը։
Հատուկ շնորհակալություն Ավստրիական գրադարանից և գերմաներենի ամբիոնից OeAD-ի դասախոս Շտեֆանի Շտայներին, որը որպես գլխավոր խմբագիր, տպավորիչ նվիրվածությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով կազմել և ուղեկցել է ամբողջ համարի ստեղծման գործընթացը։
 
Գերմաներենի ամբիոնն իր շնորհակալությունն է հայտնում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գերմաներենի բաժնի ուսանողներին, որոնք աշխատել են մեծ տաղանդով, հետաքրքրասիրությամբ և ստեղծագործական մոտեցմամբ։ Յուրաքանչյուր հարցազրույց և յուրաքանչյուր տեքստ արտացոլում է նրանց անհատական ձեռագիրը և թեմաները նորովի վերաիմաստավորելու համարձակությունը։
Անկեղծ շնորհակալություն ենք հայտնում նաև Ավստրիայի դեսպանությանը, որն արդեն երկար տարիներ աջակցում է այս նախագծին։
Վերֆելի անվան Ավստրիական գրադարանում ներկայացվեց Alpen-Kaukasus Kurier ուսանողական հանդեսի նոր համարը