Վերապատրաստումները շարունակվում են:

Էրազմուս + «Համալսարան֊տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (ԿՈՆՆԵԿՏ) ծրագրի շրջանակներում մեկնարկել է հերթական վերապատրաստումը՝ «Թվային ուսուցումը համալսարանում» մոդուլի շրջանակներում:

Վերապատրաստումն իրականացվում է ծրագրի գործընկեր Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարանի (Ֆինլանդիա) կողմից, հիմնական թեմաներն են՝ սինխրոն և ասինխրոն ուսուցում. գործիքներ համաժամանակյա լսարանի համար, ասինխրոն ուսուցում. գործիքներ ասինխրոն լսարանի համար, դասընթացների վարում և կառավարում:

ԿՈՆՆԵԿՏ ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության Էրազմուս + ծրագրի կողմից:

Վերապատրաստում՝ «Թվային ուսուցումը համալսարանում» մոդուլի շրջանակներում