2025 թ. հունվարի 29-ին ԲՊՀ Որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) նախաձեռնությամբ իրականացվեց վերապատրաստում ամբիոնների վարիչների և ՈԱ պատասխանատուների համար: Վերապատրաստման նպատակն էր մասնակիցներին նախապատրաստել ՄԿԾ-ների ինքնավերլուծության և դրան հաջորդող ներքին աուդիտի գործընթացներին:

Վերապատրաստմանը ներկա էին ԲՊՀ Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, ՈԱ պատասխանատուները և ՈԱԿ աշխատակիցները:

Վերապատրաստման ընթացքում ԲՊՀ ՈԱԿ-ի ղեկավար Ա. Շահինյանը ներկայացրեց ՄԿԾ-ների ինքնավերլուծության նպատակները, ակնկալվող արդյունքները, պահանջները, ՄԿԾ-ների ինքնավերլուծության և ներքին աուդիտի իրականացման հիմքերը, պլան-ժամանակացույցը և այլ առանցքային հարցեր: Վերապատրաստման մասնակիցներին նաև մեթոդական ուղղորդումներ տրամադրեց Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի ժ/պ Լ. Միլիտոսյանը:

ԲՊՀ ՄԿԾ-ների ներքին գնահատման, բարելավման և այդ ուղղությամբ նախատեսված վերապատրաստումներն ու այլ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

Վերապատրաստում ԲՊՀ ՄԿԾ-ների ինքնավերլուծության վերաբերյալ