Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» 41 տարի անց Հ1-ի եթերում

Կարողացեք մոռանալ, եթե դառնացրել եք իրար

Այսօր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը հյուրընկալեց «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի դերասանական և ստեղծագործական կազմին: Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի վիպակի հրատարակումից 41 տարի անց Հանրային Հեռուստատեսությունը կրկին անդրադառնում է մեր իրականության այն խնդիրներին, որոնք չեն դադարում հետաքրքրել և հուզել հանրությանը: Իսկ խնդիրներին կարելի է վերջ դնել, եթե առաջնորդվենք վիպակի գլխավոր հերոս, գրականության ուսուցիչ Վահան Մամյանի խոսքով «Կարողացեք մոռանալ, եթե դառնացրել եք իրար»:

Համալսարանի լեփ-լեցուն մեծ դահլիճը և ուսանողների կուտակումները նրա մուտքի մոտ խոսում էին այն մասին, որ հանդիպումը սպասված էր. կային հարցեր, ֆիլմի ստեղծագործական խմբի հետ մոտիկից շփվելու, ֆիլմից ստացված տպավորությունները նրանց հետ կիսելու մեծ ցանկություն:

Մամյանի կերպարը կերտած Խորեն Լևոնյանին ուղղված այն հարցին, թե̀ «Նա արդյոք իր կյանքում ունեցել է «Մամյան ուսուցիչ», վերջինս պատասխանեց, «Մենք ամեն պահ ինչ-որ մեկից ինչ-որ բան ենք սովորում. սովորել կարելի է նաև Գառնու ձորում փոցխ անող գյուղացուց»:

1978թ.-ին գրված վիպակը Վարդգես Պետրոսյանը նվիրել էր իր երեք սիրելի ուսուցիչներին: Մեկ տարի անց հեղինակը վիպակի համար արժանացել էր Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության Պետական մրցանակի։ Հեռուստասերիալը նկարահանվել է ռեժիսոր Հայկ Կբեյանի, սցենարիստ Անահիտ Աղասարյանի, պրոդյուսեր՝ Արման Միտոյանի, սիրված դերասան Խորեն Լևոնյանի, մեկ տասնյակից ավել երիտասարդ դերասանների մասնակցությամբ և ջանքերով:

Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» 41 տարի անց Հ1-ի եթերում
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

«Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար՝ ԵՊԼՀ-ում

09.12.2019

Դեկտեմբերի 6-ին ԵՊԼՀ-ում Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի հրավերով «Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար-պարապմունք անցկացրեց փրկարարական ծառայության ...

Շնորհավորանքներ վաստակաշատ մանկավարժին

06.12.2019

Երեկ գիտական խորհուրդի կողմից Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կ.Հարությունյանը 90-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց Մանկավարժության և լեզուների դասավանդման ...

«Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

06.12.2019

Դեկտեմբերի 5-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Արգենտինական կենտրոնում տեղի ունեցավ «Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» ...

04.12.2019

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» խորագրով X գիտագործնական կոնֆերանսի շրջանակում օնլայն կլոր ...