Կան բանաստեղծներ, որոնք ոչ միայն գրել են աստղերի մասին, այլև զննել դրանք։ Վալերի Բրյուսովը Արծաթե դարի գլխավոր սիմվոլիստներից է: Նա տիեզերքը դիտարկում էր ոչ թե որպես հեռավոր երկինք, այլ որպես անվերջ ճանապարհ մարդու, նրա մտքերի և երազանքների համար։

Մ․ Գալշոյանի անվան №148 ավագ դպրոցի աշակերտները այցելել են Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան բուհի 90-ամյակին նվիրված Ռուսական տան և համալսարանի համատեղ հոբելյանական ծրագրի շրջանակում։ Աշակերտներին ողջունել են համալսարանի գրադարանի տնօրեն Դիանա Սարաֆյանը, Ռոսսոտրուդնիչեստվոյի գլխվոր մասնագետ Այգուլ Շամսուտդինովան, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի առաջատար մասնագետ Սոնա Սառաջյանը։

Վալերի Բրյուսովի գրական տիեզերքը