Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը շարունակում է հետևել COVID-19 համավարակի վերաբերյալ զարգացումներին և անում է հնարավորը, որպեսզի ուսանողները և համալսարանի անձնակազմն արդյունավետորեն օգտագործեն այս ժամանակահատվածը ու շարունակեն զբաղվել իրենց անհատական զարգացմամբ։

Իհարկե, մեր թիվ մեկ առաջնահերթությունը մնում է մեր ուսանողների և անձնակազմի անվտանգությունն ու առողջությունը, և ապագայում ևս մենք կշարունակենք տեղեկացված պահել մեր ուսանողներին և անձնակազմին հնարավոր բոլոր զարգացումներից։

Հիշեցնենք, որ 2020թ․ մարտի 16-ից Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը անցել է ուսումնական գործընթացը հեռավար կազմակերպելուն՝ օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։

Մեկնարկեց ուսումնական գործընթացների կազմակերպման հեռավար ձևաչափը. յուրաքանչյուր օրվա դասախոսությունների և գործնական աշխատանքների նյութերը ուղարկվում են ուսանողների էլեկտրոնային փոստի հասցեներին, իսկ դասախոսներն ապահովում են հետադարձ կապը՝ անցկացնելով նաև առցանց դասախոսություններ։ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբողջ անձնակազմն անում է առավելագույնը՝  արդյունավետորեն կազմակերպելու համար  ուսումնական գործընթացը։

Հեռավար ուսուցումը

Հեռավար ուսուցման համակարգը ներառում է բազմաթիվ մարտահրավերներ բուհերի համար թե՛ տեխնիկական, թե՛ մանկավարժական, թե՛ հոգեբանական առումով․ մինչ բուհերի վերստին բացվելը մեր անձնակազմը անում է առավելագույնը՝ այս դժվարությունները դյուրինացնելու և ամեն հարցում ուսանողներին աջակցելու համար։ 

  • Դասախոսական անձնակազմն ապահովում է անհրաժեշտ հետադարձ կապը ուսանողների հետ՝ նրանց էլեկտրոնային հասցեներին նախապես ուղարկելով դասավանդման նյութը և առցանց դասերի միջոցով բացատրական և վերլուծական աշխատանքներ կատարելով։
  • Ուսանողների հետ դասախոսություններն ու գործնական պարապմունքներն անցկացվում են հեռավար սկզբունքով Zoom հարթակի միջոցով, որն ապահովում է բոլոր անհրաժեշտ գործիքները։
  • Ուսանողների հեռավար ուսուցումը արդյունավետ անցկացնելու և անհրաժեշտ գրականությամբ ապահովելու նպատակով անխափան աշխատում է ԲՊՀ գրադարանը՝ ուսանողներին ներկայացնելով համացանցում առկա գրականության բաց աղբյուրներ։

 

Հեռավար ուսուցումը և միջազգայնացումը

Նոր իրավիճակը միջազգայնացման առումով, օրինակ, գործընկեր համալսարանների ցանցի և բազմաթիվ գիտական, մշակութային կենտրոնների, հիմնադրամների հետ համագործակցությունը դարձրել է առավել հրատապ ու համակարգված․ ուսանողների և անձնակազմի համար ստեղծվել են հնարավորություններ՝ զբաղվելու իրենց անհատական զարգացմամբ, մասնակցելու կատարելագործման հեռավար դասընթացների, պրակտիկաների, վեբինարների և օգտագործելու իրենց կողմից ձեռքբերված գիտելիքները համաշխարհային մակարդակով՝ շփվելով և սովորելով ոլորտի առաջատարներից։

Հեռավար ուսուցումը ևս մեկ անգամ ընդգծեց միջազգային գործընկերային մեծ ցանց ունենալու և նրանց հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը, որի շնորհիվ էլ մեր ուսանողները կարողացան օգտագործել իրենց ժամանակի ավելցուկը՝ նոր հմտություններ ձեռք բերելով․

  • Ուսանողները պարբերաբար շարունակում են ստանալ կրթաթոշակի հնարավորության առաջարկներ, մասնագիտական պրակտիկաներ անցնելու հրավերներ, իրենց կրթությունը շարունակելու առաջարկներ արտասահմանյան մի շարք բուհերից։
  • Ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Big Idea Challenge) մրցույթին՝ անցնելով վեբինարների շարք, որի ընթացքում առաջատար մասնագետներից սովորում են նաև առցանց կրթության կազմակերպման առանձնահատկությունների մասին։
  • Ուսանողներին ներկայացվեց «Կուրսերան համալսարանի համար» /Coursera for Campus/ ծրագիրը, որն աննախադեպ հնարավորություն է՝ հեռավար կրթության միջոցով ծանոթանալու աշխարհի առաջատար համալսարանների առաջարկած ծրագրերին և դառնալու դրա մասնակիցը։
  • «Էրազմուս +» գործընկերների հետ միասին կազմակերպվեց «Դեմ առ դեմ դասավանդումից անցում դեպի հեռավար կրթության» (Transition from face-to-face teaching to online education) խորագրով անվճար վեբինարների շարք՝ ներկայացված բուհի ակադեմիական անձնակազմի համար։

Հեռավար շփումը

Ներկայումս, հաշվի առնելով ՀՀ կառավարության որոշումը արտակարգ իրավիճակում, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի բոլոր ուսանողները և ողջ անձնակազմը գտնվում են ինքնամեկուսացման կարգավիճակում։

Մենք փորձում ենք տարատեսակ հոդվածների և առաջարկների միջոցով օգնել մեր ուսանողներին և գործընկերներին՝ հնարավորինս արդյունավետ կառավարելու իրենց ժամանակն ու հնարավորություները, հաղթահարելու նոր իրավիճակի բերած ընկճվածությունը։

Այդ իսկ պատճառով առաջիկայում կներկայացնենք մի հոդվածաշար մեր ուսանողների և անձնակազմի համար, որը կներառի․

  • Կանխարգելիչ խորհուրդներ և միջոցառումներ՝ վերլուծելով համավարակի վերաբերյալ տեղեկատվությունը և մասնագետների կարծիքը՝ պահպանելով անվտանգության կանոնները։
  • Հոդվածաշար, որը կներկայացնի, թե ինչպես են կորոնավիրուսի համավարակի բերած մարտահրավերներին դիմագրավում արտասահմանում գտնվող մեր ուսանողները։

 

Մեկուսացման մեջ գտնվելը բխում է մեր անվտանգությունից․ սակայն այն չի խանգարում մեզ շփվել, կիսվել կարծիքներով և ոգևորիչ ու հետաքրքրաշարժ պատմություններով, որոնք կօգնեն մեզ հաղթահարել լարվածությունը։

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը COVID-19-ի դեմ պայքարի համատեքստում
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Ապրիլի 9-ին «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել ...

13.04.2021

Մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան ...

ԲՊՀ երեք ուսանող մասնակցել են «ՀԻՐՇՄԱՆ» ծրագրին և ստացել կրթաթոշակ

07.04.2021

Նախաձեռնության նպատակն է ապահովել անխափան ուսումնառություն Երևանի և Գյումրու բուհերում ուսանող տարեկան 30-40 երիտասարդի համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու Հայաստանի համայնքների ...

«Բացահայտենք մեր գանձերը» ծրագրի շրջանակներում իրականացվեց այց Ալ. Թամանյանի ...

06.04.2021

Վարդան Ասծատրյանը և Նարեկ Վան Աշուղաթոյանը այցի շրջանականերում նաև կարդացին դասախոսություն այցելուների համար։

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի մի շարք ...

06.04.2021

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի թիվ 112, 97, 109 դպրոցների և այլ հաստատությունների հետ, ինչպես նաև ԲՊՀ-ում հյուրընկալվել են մի շարք դպրոցների, քոլեջների ...