2026 թվականի հունվարի 23-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ լեզվաքաղաքականության հայեցակարգի հանրային քննարկումը։

Հայեցակարգը մշակվել է լեզվի բնագավառում միասնական պետական քաղաքականության ձևավորման նպատակով և ներկայացվել է հանրային քննարկման։ Նկատի ունենալով փաստաթղթի կարևորությունը պետական և հանրային կյանքի համար՝ ՀՀ Լեզվի կոմիտեն նախաձեռնել է հանդիպումներ մասնագիտական հանրության և ակադեմիական շրջանակների հետ։

Քննարկմանը մասնակցեցին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հայեցակարգի հիմնական դրույթները, նպատակներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև տեղի ունեցավ մասնագիտական կարծիքների և առաջարկների ակտիվ փոխանակում։

Միջոցառումը կարևոր քայլ էր լեզվաքաղաքականության շուրջ լայն մասնագիտական երկխոսություն ծավալելու և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ փաստաթուղթը կատարելագործելու ուղղությամբ։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում քննարկվեց ՀՀ լեզվաքաղաքականության հայեցակարգը