2025 թվականի օգոստոսին երրորդ անգամ անընդմեջ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում հյուրընկալել է Գերմանիայի Հայդելբերգի և Մայնցի համալսարանի ուսանողներին:
Այցելության շրջանակում գերմանացի ուսանողներն այցելեցին նաև ԲՊՀ գրադարան, գրադարանի կազմում գործող Վալերի Բրյուսովի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պատմության թանգարաններ, Բրյուսովյան գիտական կենտրոն, ծանոթացան գրադարանի գրքային ֆոնդին և արխիվային բացառիկ նյութերին:
Գերմանիայից ժամանած ուսանողները մասնակցեցին նաև ռուս և հայ գրականության, մշակույթի և պատմության վերաբերյալ ԲՊՀ գրադարանի տնօրեն Դիանա Սարաֆյանի դասընթացներին և ծանոթացան գրադարանի ստորաբաժանումների աշխատանքներին:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հյուրընկալել է Գերմանիայի Հայդելբերգի և Մայնցի համալսարանի ուսանողներին