Հինգ շաբաթ տևած դասընթացը, որ կազմակերպել էր Համալսարանական շարունակական կրթության բաժինը, վարեց ականավոր հայերենագետ, Բեյրութի Հայկազեան համալսարանի և Համազգային հայագիտական բարձրագոյն հիմնարկի երբեմնի դասախոս Կարո Առաքելյանը։

Հագեցած դասընթացում հայտնի լեզվաբանը ներկայացրեց արևմտահայերենի քերականության նրբությունները, տվեց գործնական գիտելիքներ, ինչպես նաև խոսեց արևելահայերենի և արևմտահայերենի տարբերությունների ու յուրահատկությունների մասին։

Ավարտին ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը ողջունեց  մասնակիցներին՝ շնորհելով վկայագրեր: Կարո Առաքելյանին հանձնեց շնորհակալագիր՝ արժեքավոր դասընթաց անցկացնելու համար։

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ավարտվեց «Գրական արևմտահայերենի համառոտ դասընթացը»